Ապրիլի 9-10-ը Հայաստանի և Իրանի  զինված ուժերը անցկացնելու են համատեղ զորավարժություն․ ՀՀ ՊՆ
18:03 - 09 ապրիլի, 2025

Ապրիլի 9-10-ը Հայաստանի և Իրանի զինված ուժերը անցկացնելու են համատեղ զորավարժություն․ ՀՀ ՊՆ

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել