ԱՄՆ-ը շարունակում է հարվածներ հասցնել Եմենի հյուսիսում հութիների թիրախներին
 |1lurer.am|
13:35 - 20 հունվարի, 2024

ԱՄՆ-ը շարունակում է հարվածներ հասցնել Եմենի հյուսիսում հութիների թիրախներին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Եմենի հյուսիսում հութիների «Անսար Ալլահ» իրանամետ խմբավորման թիրախներին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նա հստակեցրել է, որ դա չորրորդ գործողությունն է, որը ձեռնարկել են ամերիկացի զինվորականները։ Պաշտոնյայի տեղեկություններով՝ այդ հարձակումն ուղղված է եղել խմբավորման հրթիռային կայանքներին։

Ավելի վաղ Եմենի Ալ-Մասիրա հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան երկու հարված են հասցրել Եմենի արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքին: Նշվում է, որ հարձակում է եղել Ալ Ջաբանի շրջանի վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ներկայացվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել