hy.armradio.am: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսվել է իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպման նախապատրաստումը։
«Նա ցանկանում է հանդիպել, մենք նախապատրաստվում ենք»,- լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդայի Մար ա Լագոյի իր նստավայրում կուսակից նահանգապետերի հետ հանդիպումից առաջ։
«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Նա այդ մասին հրապարակային հայտարարել է, մենք պետք է այս [ռուս-ուկրաինական] պատերազմին վերջ տանք»,- ասել է Թրամփը։
Թե երբ կլինի այդ հանդիպումը Թրամփը չի ճշտել, հայտնում է Reuters-ը։
comment.count (0)