Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով զոհվել է իրանցի չորս ռազմական խորհրդական։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Վայրագ և հանցավոր սիոնիստական ռեժիմը կրկին ագրեսիա է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Ավիահարվածի հետևանքով զոհվել են սիրիացի զինծառայողներ և իրանցի չորս ռազմական խորհրդականներ»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ թիրախը եղել է ԻՀՊԿ-ի հետախուզական ստորաբաժանումը, իսկ զոհվածները Սիրիայում ԻՀՊԿ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան և նրա օգնականներն են։
Իսրայելական կողմը դեռևս չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները:
comment.count (0)