Լավրովն ասել է՝ ինչու է անհրաժեշտ Պաղեստին պետության ստեղծումը
 |tert.am|
09:52 - 23 հունվարի, 2024

Լավրովն ասել է՝ ինչու է անհրաժեշտ Պաղեստին պետության ստեղծումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արաբական և մուսուլմանական աշխարհին ավելի ու ավելի շատ դաժանություն է սպասելու, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետություն։ Այս մասին նա խոսել է CBS-ին տված հարցազրույցում։

«Ես համոզված եմ, որ քանի դեռ չկա արդարություն, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետություն,  ավելի ու ավելի շատ դաժանություններ տեղի կունենան Պաղեստինում կամ արաբական ու մուսուլմանական աշխարհի այլ մասերում»,-ասել է նախարարը։

Նշվում է, որ  Լավրովը Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ Լիբանանը չպետք է ներքաշվի պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ։

Լավրովը նաև իր մտահոգությունն էր հայտնել հակամարտության սրման վերաբերյալ և կոչ էր արել հավաքական ջանքեր գործադրել Գազայում հրադադարի հասնելու և հումանիտար խնդիրները լուծելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել