Լավրովն ու Ֆիդանը քննարկել են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտությունը»
 |factor.am|
11:34 - 23 հունվարի, 2024

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտությունը» |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի կենտրոնակայանում բանակցություններ է անցկացրել  Թուրքիայի ԱԳ նախարար  Հաքան Ֆիդանի հետ: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, հայտնում է, որ Լավրովն ու Ֆիդանը բանակցությունների ընթացքում հաստատել են «Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը»։

«Մտքերի փոխանակում է տեղի մի շարք միջազգային հարցերի շուրջ։ Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածի, Սիրիայի, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի և Սև ծովի գոտում իրավիճակի հետ, ինչպես նաև Անդրկովկասում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ նախարարները շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։ «Առարկայական դիտարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Ընդգծվել է փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման շահերից ելնելով համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրությունում։

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնում է, որ  երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել «Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան հարցի» վերաբերյալ  ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել