Մի խումբ ուսուցիչներ պատրաստվում են գիշերել նախարարության շենքի մոտ, եթե Անդրեասյանն իրենց չընդունի
 |factor.am|
20:13 - 23 հունվարի, 2024

Մի խումբ ուսուցիչներ պատրաստվում են գիշերել նախարարության շենքի մոտ, եթե Անդրեասյանն իրենց չընդունի |factor.am|

factor.am: Պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած և 2023-ի դեկտեմբերից աշխատանքից ազատված միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։

Նրանք պահանջում են հանդիպում նախարարի հետ, սակայն վերջինս չի ընդունում նրանց։  Հիշեցնենք՝ նախորդ բողոքի ակցիայի ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր մի քանի ուսուցչի, նրանք իրենց առաջարկներն էին փոխանցել, և նախարարը խոստացել էր, որ կզբաղվի խնդրով։

Կրթության նախարարն ասել էր, որ ցանկացողներին պետությունը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթություն ստանալու հարցում, բացի այդ՝ աշխատանքը կորցրած ուսուցիչները կարող են դպրոցում այլ հաստիքի անցնել, որի համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ:

Այդ հանդիպմանը նախարարը նաև պատրաստակամություն էր հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները:

Սակայն մարզերից Երևան հասած և բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչները Factor TV-ի հետ զրույցում նշեցին, որ ազատ հաստիքներ չկան, բացի այդ, փոխնախարար Արաքսյա Սվաջյանն արդեն իսկ շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ։ Ուսուցիչները նշում են, որ ԿԳՄՍ նախարարության  շենքի մոտից չեն հեռանալու այնքան ժամանակ, քանի դեռ Ժաննա Անդրեասյանը չի ընդունել իրենց։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել