factor.am: Իռլանդիայից պատգամավոր Մայքլ Օ՛Ֆլահերթին ընտրվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար՝ այս պաշտոնում փոխարինելով Դունյա Միյատովիչին։
«Շնորհավորում ենք Իռլանդիայից Մայքլ Օ’Ֆլաhերթիին, որը նոր է ընտրվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում: Նա կփոխարինի Դունյա Միյատովիչին և վեց տարի կծառայի որպես հանձնակատար»,- ասվում է ԵԽԽՎ-ի՝ X-ում արված գրառման մեջ։
ԵԽԽՎ լրագումար նիստում Մայքլ Օ’Ֆլաhերթիի օգտին քվեարկել է 104 պատգամավոր, Բուլղարիայից Մեգլենա Կունևայի օգտին՝ 70 պատգամավոր, իսկ Ավստրիայից Մանֆրեդ Նովակի օգտին՝ 37 պատգամավոր:
comment.count (0)