Քննարկվել է ՀՀ-ի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում հյուրընկալելու հարցը
16:45 - 25 հունվարի, 2024

Քննարկվել է ՀՀ-ի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում հյուրընկալելու հարցը

Հունվարի 25-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

«ՀՀ դեսպանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ եղավ փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին:

Երկուստեք կարևորվեց հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվեց գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել