armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։
«Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որը ողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին օգուտ կբերի։ Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը անխոս կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, ինչը կարևոր է մեր երկրների և ազգերի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)