Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությամբ և 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հունվարի 26-ին կայացած անդրանիկ նիստը վարել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցել են համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մասնակցության համար շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբին: Նա կարևորել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի նպատակը ռազմավարության առաջընթացի իրականացումն արդյունավետ համակարգելն ու կազմակերպելն է:
comment.count (0)