armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտաքին գործերին նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին` Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Ջերմ շնորհավորանքներ իմ սիրելի գործընկեր Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Հենվելով մեր ընդլայնված երկկողմ օրակարգի վրա ՝ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական հարաբերություններն ու գործընկերությունը», X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
comment.count (0)