Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, այսօր և վաղը սպասվում է ձյուն
14:42 - 27 հունվարի, 2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, այսօր և վաղը սպասվում է ձյուն

Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

Հունվարի 27-ի ցերեկը՝ հանրապետության ողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել