Ինչու են ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշում Ադրբեջան. ՆԳՆ-ն պարզաբանում է
 |tert.am|
13:08 - 08 ապրիլի, 2025

Ինչու են ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշում Ադրբեջան. ՆԳՆ-ն պարզաբանում է |tert.am|

tert.am: Tert.am-ը բողոքներ է ստացել, որ ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը, թեպետ արցախցիները համարվում են ՀՀ քաղաքացիներ և անձնագրում հենց այդպես էլ նշված է:

Tert.am-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու համար, թե ինչու են բռնի տեղահանված մեր հայրենակցիների անձնագրերում որպես ծննդավայր նշում Ադրբեջանը:

«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9,303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։

Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում։ Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»,- ասված է Tert.am-ին տրված ՆԳՆ պատասխանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել