Իրանը հերքում է ամերիկյան բազայի վրա հարձակման հետ երկրի առնչությունը
09:49 - 29 հունվարի, 2024

Իրանը հերքում է ամերիկյան բազայի վրա հարձակման հետ երկրի առնչությունը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վերաբերյալ՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը դեր չի ունեցել այդ հարձակումներում:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը կիրակի գիշերը IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանը որևէ կապ չունի ամերիկյան բազայի վրա հարձակման հետ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հայտարարել, որ հարվածը հասցվել է Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների կողմից։

Հիշեցնենք, որ երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, 34-ը՝ վիրավորվել Հորդանանում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել