«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը
 |panorama.am|
12:23 - 29 հունվարի, 2024

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը |panorama.am|

panorama.am: 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Խնդրահարույց դասագիրք է, մասնագետները, ակադեմիկոսները, ուսուցիչները, ծնողները բոլորը դեմ են այդ դասագրքին։ Դրա համար մենք նախաձեռնեցինք «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքը, քննարկումներ իրականացրեցինք, ժամանակ տվեցինք նախարարին՝ ընդառաջի ու խոտանի այն, ինչը պիտանի չէ։ Նախարարությունից որևէ պատասխան, արձագանք չստացանք։ Դրա համար այսօր այստեղ ենք հավաքվել, մի փոքրիկ հավաք ենք անում, նախարարին ենք ուզում հանձնել իր ազատման դիմումի օրինակը, որի տակ պետք է ստորագրի ու հրաժարական տա։

Եթե հրաժարական չտա, մենք մեր քայլերը գիտենք, հետևողական ենք լինելու, հասնելու ենք նրա հրաժարականին»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Նա ընդգծեց, որ պետք է խոտանել այդ դասագիրքը, քանի որ կիսատ գրքով, կիսաճշմարտությամբ չպետք է սերունդներ դաստիարակել. «Կիսաճշմարտությունը կործանում է մեր ապագան: Երբ պատանիներին կեղծ տեղեկատվություն են տալիս, նա սկսում է շթոփվել, չի կարողանում համակարգային մտածել։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, համադրումներ է անում, ոչնչացնում այն, ինչը պետք է տրվի երեխաներին ու ժողովրդին»։

«Նախարարությունը հայտարարել է, որ ուզում է ներդիր դնել այդ դասագրիք մեջ, սակայն դա էլ մինչ հիմա չկա։ Նախարարությունը կործանում է, պետք է առնել դրա դեմը։
Մենք կատակ չենք անում, գնալու ենք մինչ վերջ»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, հիմա այս դիմումը կհանձեն, 24 ժամում եթե պատասխան չստանան, չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին կհավաքվեն այստեղ ու կկատարեն իրենց հետագա միջոցառումները։

«Նրանք մի դասագիրք են դրել սեղանին, որը Թուրքիայի պատվերն է, ուզում են Սահմանադրության փոխել, որն էլի Թուրքիայի պատվերն է»,- ասաց Պետրոսյանը։

Նա նաև հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանի հետևից էլ են գնալու»։  

«Իրենք բոլոր ոլորտները մեկ առ մեկ ոչնչացնում են, պետք է սկսենք մի տեղից ու ավարտենք իրենցով։ Որոշել ենք սկսել այստեղից»,- ասաց Վ.Պետրոսյանը։ 

Ակցիայի մասնակիցները Ժաննա Անդրեասյանի հրաժարականի դիմումը սև թղթապանակով գցեցին ԿԳՄՍ նախարարության նամակների համար նախատեսված արկղիկի մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել