Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը
 |armenpress.am|
12:29 - 29 հունվարի, 2024

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Ընթացիկ տարում առաջին անգամ Երևանում կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի թատրոնները մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, մինչև կեսգիշեր բաց կլինեն երևանցիների ու հյուրերի համար։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 29-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

«Հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջել թատրոնում, ծանոթանալ ետնաբեմին, անմիջական շփում ունենալ անվանի արտիստների հետ»,- մանրամասնել է Սարգսյանը՝ հավելելով, որ առաջարկվող ծրագիրը ներկայում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ, որի հաջող արդյունքի դեպքում նախատեսվում է այն դարձնել ամենամյա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել