aravot.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել. այսօր դատարանում հայտարարեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանն այսօր նշանակված նիստին ներկա չէր:
Պաշտպանն ասաց, որ շտապօգնության անձնակազմն այս պահին Գագիկ Խաչատրյանի մոտ է, նրան ուժեղ ցավազրկողներ են ներարկել. «Առողջական վիճակի հետ կապված էական վատթարացում կա»:
Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ նիստը շարունակվի, քանի որ քննարկվում է նրա՝ առողջական խնդիրները կարգավորելու համար Հայաստանից մեկնելու թույլտվության հարցը: Դատախազն առարկեց:
Նիստը հետաձգվեց:
comment.count (0)