Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ
14:06 - 02 փետրվարի, 2024

Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի (Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն) գործադիր տնօրեն Մոնտսերատ Մարին Լոպեսի հետ։ Առարկայական քննարկումներ են եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կարիքների վերաբերյալ։ Տիկին Մարին Լոպեսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներկայացված խնդիրների լուծմանը։

Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ պատվիրակության և Կիպրոսի փոխոստիկանապետի միջև։ Քննարկվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Կիպրոսի ոստիկանական ակադեմիայի միջև համագործակցության պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Ստեֆան չել Մարե ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում էլ որոշվել է վերանայել գործող պայմանագիրը` համագործակցության նոր ուղիներ ու ձևեր հաստատելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել