news.am: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ինքը քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև չճանաչված Կոսովոյի ղեկավար Վյոսա Օսմանիի հետ ԵԱՀԿ-ում Հելսինկյան առաջիկա նախագահության հարցը։
Ինչպես նա գրել է X-ում, հանդիպումները կայացել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Այլ թեմաների թվում մենք քննարկել ենք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- նշել է Ստուբը։
Ֆինլանդիան կնախագահի ԵԱՀԿ-ն կազմակերպության հոբելյանական տարում՝ 2025 թվականին։ ԵԱՀԿ անդամ պետությունը մեկ օրացուցային տարի կատարում է կառույցի գործող նախագահի լիազորությունները:
comment.count (0)