Դեսպան Հարությունյանը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
20:29 - 08 փետրվարի, 2024

Դեսպան Հարությունյանը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

 Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 8-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև օրակարգային երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող այլ  թեմաների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել