Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանին` Միջազգային քրեական դատարանին անդամակցելու կապակցությամբ
22:05 - 08 փետրվարի, 2024

Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանին` Միջազգային քրեական դատարանին անդամակցելու կապակցությամբ

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ անդամակցությունը ոչ միայն ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, այլ նաև կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել