Բաքուն հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ
 |1lurer.am|
19:47 - 13 փետրվարի, 2024

Բաքուն հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն «անհիմն» է որակել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որ  սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը պատրվակներ է փնտրում:

Գերատեսչությունը նշել է, թե, իբր, ադրբեջանական կողմի գործողությունները միայն պատասխան են հայկական կողմի գործողություններին:

«Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին՝ խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել