news.am: 2024 թվականի փետրվարի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
Բայրամովը Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը վերագրել է Հայաստանին և հայտարարել, որ դրանք «ուղղված են խաթարելու վերջին ամիսներին ձևավորված կայունությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
comment.count (0)