Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ
 |factor.am|
15:12 - 06 դեկտեմբերի, 2024

Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ |factor.am|

factor.am: Նախկին Մինսկի խմբի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ կառույցները հնացած են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառույցները թղթի վրա պահելը հակասում է կազմակերպության ֆինանսական կանոններին։ Ըստ այդմ՝ այս իրավիճակը պետք է կարգավորվի բյուջետային գործընթացի շրջանակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում։

«Հայ-ադրբեջանական համատեքստում զգալի քայլեր են ձեռնարկվել տեղում: Ի վերջո, խաղաղությունը, ըստ էության, հաստատվել է անօրինական ռազմական ուժերի տեղակայման վերացումով և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Սա էականորեն նոր պայմաններ է ստեղծել միջպետական ​​կարգավորման համար ճանապարհ հարթելու համար»,- հայտարարել է Բայրամովը։

Նա նշել է, թե Նախարարների խորհրդի վերջին նիստից հետո Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ երկխոսության միջոցով ավարտել են իրենց սահմանների որոշ հատվածի սահմանազատումը։ Ըստ նրա՝ առանձին ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել նաև երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստում։ Բայրամովը շեշտել է՝ «այդ ձեռքբերումները ցույց են տալիս, որ ուղղակի երկկողմ բանակցությունները լավագույն և միակ կենսունակ ուղին են կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար»։

«Չնայած առաջընթացին՝ կարգավորման  ճանապարհին կան մշտական ​​մարտահրավերներ։ Դրա վերջնականացումը կախված է Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հռչակված հանձնառությունից, ներառյալ՝ վերացնելով տարածքային պահանջները, որոնք դեռևս ներառված են երկրի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում:

Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չի կարող կայուն և անշրջելի լինել, եթե Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը շարունակվի կասկածի տակ դրվել Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Հայաստանի կողմից երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի ներքաղաքական իրավական կամ քաղաքական սցենարներից»,- ասել է Բայրամովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել