tert.am: Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Երկու երկրի արտգործնախարարությունների ղեկավարներն ընդգծել են ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում:
comment.count (0)