shantnews.am: Ճապոնիայում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը։ Ժայթքումը տեղի է ունեցել Մինամիդակի խառնարանում, հրաբխի ծուխը խառնարանից հասել է հինգ հազար մետր բարձրության, հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով չափագիտական ծառայության տվյալները։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը երրորդ մակարդակի տագնապ է բարձրացրել, իսկ վարչապետի աշխատակազմում ստեղծվել է ճգնաժամային շտաբ։
Նշվում է, որ հրաբխային ծուխը, 2020 թվականից ի վեր, առաջին անգամ նման բարձրության է հասել։
comment.count (0)