Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ սահմանվել են մատակարարված ապրանքների դիմաց վճարումների իրականացման առավելագույն ժամկետները:
2024 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և արդեն իսկ հրապարակվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Նշված օրենսդրական փոփոխություններով՝ արդար առևտրի կանոններ են սահմանվել փոքր և միջին տնտեսավարողների և առևտրային ցանցերի միջև մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով: Մասնավորապես՝ ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը և այլն:
Նոր կարգավորումների համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է՝
Վերոնշյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 6-ից:
ՄՊՀ-ից հիշեցնում են, որ օրենսդրական բարեփոխումների փաթեթը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ:
comment.count (0)