ԶՈՒ ԳՇ պետն այցելել է նորակառույց մոդուլային զորամաս
20:10 - 16 փետրվարի, 2024

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է նորակառույց մոդուլային զորամաս

Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում:
 
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք զորամասերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, ծառայության կազմակերպման պայմաններին, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ։
 
Էդվարդ Ասրյանը հետևել է նաև ինժեներական և ամրաշինական կառույցների շինարարության ընթացքին, այցելել նորակառույց մոդուլային զորամաս, դիտարկել հարդարման և կահավորման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել