armenpress.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուկարինական European Pravda-ի թղթակիցը մանրամասներ է հայտնել հանդիպումից:
Բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։
«Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի»,-ասել է Ալիևը:
comment.count (0)