1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։
Զելենսկին տեղեկացրել է նաև, որ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ, հայտնել իր աջակցությունը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը»:
Նա նաև նշել է, որ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել։
comment.count (0)