Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 5 նոր ուղեկալների բացման արարողություն |news.am|
14:32 - 24 փետրվարի, 2024

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 5 նոր ուղեկալների բացման արարողություն |news.am|

news.am: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի N ջոկատ և մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների ու դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արմեն Աբազյանն իր խոսքում նշել է, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը: 

«Եթե դրան ավելացնենք նաև սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչև ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչև մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է: 

Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր և դիտման կետեր»,- ասել է նա։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են՝ 2020թ․ դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից փուլային տարբերակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ:

Նոր ձևավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխանող սահմանային ուղեկալներ:

ԱԱԾ տնօրենը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացավ պայմաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել