news.am: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հունաստանում, տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, սա լավ հնարավորություն է, որ կարողանանք քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու ու մասշտաբները մեծացնելու համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում, Հայաստանի ու Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, ի հեճուկս մեր ջերմ բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգի հարցերից մեկը: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք: Նախնական ընկալում կա, որ այն տեղի կունենա ամռանը՝ Երևանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)