ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը
22:00 - 27 փետրվարի, 2024

ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը

Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՍՀԿ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն առավել սերտ գործընկերության ուղղությամբ, այդ թվում՝ կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Երկուստեք ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության, տնտեսության, կրթական ոլորտներում, ինչպես նաև գործարար կապերի առաջմղման, կանանց ու երիտասարդության ներգրավվման ավելացման ուղղությամբ փոխգործակցության մեծ ներուժը և այն առավելագույնս օգտագործելու պատրաստակամությունը: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է ՄՍՀԿ պայմանագրային բազային ՀՀ միանալու հանգամանքը և համագործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև ՄՍՀԿ ակադեմիայի հետ համագործակցության միջոցով ընձեռնվող հնարավորություններին: Մտքեր են փոխանակվել նաև մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել