Իշխանությանը և առաջին հերթին Ալիևին ի ցույց ենք դնում Անկախության հռչակագրից հրաժարվելու մեր վճռական և միասնական «ոչ»-ը. Մենուա Սողոմոնյան |aysor.am|
12:43 - 29 փետրվարի, 2024

Իշխանությանը և առաջին հերթին Ալիևին ի ցույց ենք դնում Անկախության հռչակագրից հրաժարվելու մեր վճռական և միասնական «ոչ»-ը. Մենուա Սողոմոնյան |aysor.am|

aysor.am: Թիրախավորվել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որովհետև թիրախավորված է հայոց անկախ պետականությունն ինքնին. «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Պետք է հասկանանք, որ մեր թշնամու նպատակն է վերացնել անկախ պետականությունը։ Մեր գոյությունը վերացնելն է, մեզ ոչնչացնելն է, և դրա հերթական քայլերից մեկն անկախ պետականության հիքմում ընկած հիմնասյունից մեր իսկ ձեռքով հրաժարվելն է, որը չի հաջողվելու»,- հայտարարեց Սողոմոնյանը։  

Սողոմոնյանը նշեց, որ հրավիրված համաժողովի ուղերձները ոչ միայն իշխանությանն են ուղղված, ոչ միայն հանրությանն ու ժողովրդին, այլ նաև ամբողջ աշխարհին և առաջին հերթին՝ Իլհամ Ալիևին։

«Հենց Ալիևը հանդգնություն ունեցավ երկու օր առաջ ևս հայտարարելու, որ ՀՀ-ն պարտավոր է ընդունել Ադրբեջանի բոլոր նախապայմանները, իսկ Անկախության հռչակագրից հրաժարումը հենց այդ նախապայմաններից մեկն է, և մենք մեր համաժողովով, հասարակական տարբեր միավորումների լայն ներկայացուցչական կազմով ցույց ենք դնում վճռական և միասնական «ոչ»-ը, և ուզում ենք շեշտել, որ այս իշխանությունների շարունակությամբ ստանալու ենք և՛ պատերազմը, և՛ մնացած բոլոր նվաստացումներն ու ստորացումները»,- ասաց նա։

Սողոմոնյանը նշեց, որ անկախ պետականության պահպանումն իրենց կարմիր գիծն է։ «Պետք է մնացած բոլոր նկատառումները մի կողմ դնենք և ամուր կագնենք պետականության հիմքերի պահպանմանը»,-ասաց նա և ընդգծեց, որ իշխանափոխության պահանջը շարունակում է մնալ հրամայական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել