Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
 |azatutyun.am|
15:49 - 03 մարտի, 2024

Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց», Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա հայտարարել է, թե այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։

Իլհամ Ալիևի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը «կգիտակցի Հայաստանի համար այս ծրագրի օգուտը»։ Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, «բաղձալի խաչմերուկը վտանգում է մնալ տարածաշրջանային փակուղի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել