Այսօր` մարտի 4-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ հանդիպում է ունեցել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Վերջինս ընդգծել էր՝ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։
comment.count (0)