Հունաստանը կտրականապես մերժում է Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողություն․ Նիկոս Դենդիաս
 |armenpress.am|
16:53 - 04 մարտի, 2024

Հունաստանը կտրականապես մերժում է Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողություն․ Նիկոս Դենդիաս |armenpress.am|

armenpress.am: Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ Հարավային Կովկասում տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։

Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ 

«Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծեց Դենդիասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել