Ռոսսելխոզնադզորը (Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը) Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ընկերության արտադրած իշխանի ձկնկիթի մեջ հայտնաբերել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Այդ մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
«Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։ ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները: Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ»-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում վերահսկողություն իրականացվել է 2023-ին, խախտումներ չեն հայտնաբերվել:
comment.count (0)