Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը։ Թանդիլյանը նշեց՝ խոսել են Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, նրանք հորդորել են դադարեցնել հացադուլը։
«Մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, խնդրել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի մեր քայլով նա հանկարծ իրեն վատ չզգա այնտեղ, այնտեղ ամուր-ուժեղ լինի նաև մեզանով», - նշեց Թանդիլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում։
Հացադուլը դադարեցնում են նաև Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը։
Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ անցնում են գործողությունների ակտիվ փուլի։
Նրա խոսքով՝ նախանշել են իրականացնել 2 ծրագիր՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։ Կարճաժամկետ ծրագրով նախատեսվում է անել գործողություններ, որոնք թույլ կտան Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Այդ նպատակով մարտի 14-ին ժամը 13։00-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա տեղի կունենա․ պահանջը դատերին միջազգային ներկայության ապահովումն է։
Երկարաժամկետ ծրագիրը բոլոր 23 գերիների տուն վերադարձի մասին է։ Թանդիլյանը նշեց՝ այս իշխանությունները գերիների հարցով կզբաղվեն միայն մի դեպքում․ երբ զգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը և դա իրենց համար իշխանական աթոռ է արժենալու․ «Այս կառավարությունը պետք է իմանա, որ հանգիստ չենք տալու իրենց, քանի դեռ մեր որդիներին ետ չեն բերել»։
Մանե Թանդլիյանը մարտի 1-ից հացադուլ էր հայտարարել Ազատության հրապարակում` հաջակցություն Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի: Նա հույս էր հայտնել, որ իր այս ծայրահեղ քայլով կստիպի Վարդանյանին դադարեցնել հացադուլը:
Այս օրերի ընթացքում Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, ապա վերադարձել է հացադուլի վայր:
comment.count (0)