Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Անդրկովկասում Աֆրիկայում անհաջողության ֆոնին. Զախարովա |news.am|
10:31 - 11 մարտի, 2024

Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Անդրկովկասում Աֆրիկայում անհաջողության ֆոնին. Զախարովա |news.am|

news.am: Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև այնտեղ խաղաղապահ դեր  կատարել է Ռուսաստանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։

Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։

«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ: Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել