Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ Փաշինյան
14:01 - 12 մարտի, 2024

Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ Փաշինյան

Հայաստանի շուրջ առկա անվտանգային միջավայրի հետ կապված էն ինչ կասեմ, նորություն չի լինի, որովհետեւ ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը, եւ մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ լարված։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իչպես է վարչապետը գնահատում Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը և ի՞նչ ռիսկեր է տեսնում։ 

«Բայց ես էլի ասում եմ հետեւյալը, որ շատ կարեւոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին եւ ինչպես պետք է վերաբերվենք։ Կարծում եմ՝ պետք է վերաբերվենք որպես մի հարց, որի կառավարման պատասխանատվությունը մերն է՝ առաջին հերթին ՀՀ կառավարությանը։ Երբ ասում ենք՝ ՀՀ անվտանգության ապահովման գործում պետք է ավելի մեծ շեշտ դնել լեգիտիմության վրա, ինչ նկատի ունենք, նկատի ունենք սա [ցույց է տալիս ասուլիսի սկզբում ցույց տված քարտեզը]․ նկատի ունենք սա, որ սա ՀՀ տարածքն է, եւ էս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք, որովհետեւ էս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ, եւ օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար։

Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ էս գծից էն կողմ ինչ կա՝ մերը չէ, էս կողմ ինչ կա՝ մերն է, եւ մեր անվտանգությունը մենք պատրաստվում ենք ապահովել այս տրամաբանությամբ, եւ, իմ կարծիքով, առաջիկա աշխատանքը դրա մասին պետք ա լինի, որովհետեւ սրան պետք ա գումարենք երեք կոմպոնենտ․ առաջինը՝ դե յուրե կոմպոնենտը։ Խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված եւ 2022-ի հոկտենբերի 6-ով եւ 31-ով վերահաստատված դե յուրե գծի մասին։ Պետք ա գնալ, հողի վրա տեսնել՝ էդ դե յուրե գիծը որտեղով է անցնում, էդ գծից էն կողմ ինչ-որ կա մերը չէ, էս կողմ ինչ կա՝ մերն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ շատ կարեւոր է, որ մենք գնանք, տեղում ինչ գիծ էլ ֆիքսենք, ինչ կետ էլ արձանագրենք, կարողանանք եւ առաջինը դրա դե յուրե հիմնավորումը պետք ա լինի, որը կա, ընդ որում։

«Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը, հիմա պետք ա գնալ տեղում էդ սահմանը նայել։ Մենք պետք ա էդ հարցում մեր վերաբերմունքը պետք ա լինի ոչ թե աքսիոմատիկ, այլ թեորեմի տրամաբանությամբ։ Մենք հարցերին պետք ա պատասխանենք, ընդ որում՝ մենք խնդիր չունենք․ գնա՞նք Տավուշի մարզում նայենք, գնանք, գնա՞նք Վայոց Ձորի մարզում նայենք, գնանք․․․։ Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, ինչո՞ւ, էն պատճառով, որ չե՞նք սիրում  ՀՀ-ն եւ նրա ժողովրդին, ուղիղ հակառակը՝ որ սիրում ենք ՀՀ-ն եւ նրա ժողովրդին, եւ չենք ուզում նոր տառապանքներ բերել էդ ժողովրդին»,- նշեց Փաշինյանը։

Պատասխանելով Բաքվում ԼՂ ղեկավարների գերության վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Ես ձեռնպահ կմնամ ՌԴ նախագահին վերագրվող արտահայտությունը մեկնաբանելուց, ես նման բան չեմ լսել, չեմ բացառում, որ եղել է (որ ՌԴ նախագահն ասել է, թե ԼՂ-ի՝ Բաքվում բանտարկված նախկին ղեկավարներին ՀՀ-ում չեն սպասում)։ Ինչպես նախկինում ասել եմ՝ ուրիշին վերաբերող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել միայն անձամբ դրանց ծանոթանալուց հետո։ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդաների, պահվող այլ անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում։ Ես հասկանում եմ, որ էդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել