Փաշինյանը հայտարարեց, որ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ սահմանից, պետք է վերակառուցվեն այլ կերպ
16:38 - 12 մարտի, 2024

Փաշինյանը հայտարարեց, որ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ սահմանից, պետք է վերակառուցվեն այլ կերպ

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Պատասխանելով «Տավուշից գյուղեր հանձնել-չհանձնելու մասին» հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դա անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է։ 

Փաշինյանի խոսքով նախկինում քննարկումներում էդպիսի ֆոն կար, որ հնարավոր է այն ճանապարհներում, որտեղ մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք, այդ հատվածը ՀՀ-ն պահի, ուրիշ տեղից համարժեք չափով տա․ «Բայց հետագայում ես ինքս եկել եմ եզրակացության, որ չէ, պետք չի էդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում ա լրացուցիչ անորոշություններ, եւ պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս ՀԽՍՀ սահմանից, սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ։ 

Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ հանձնարարականը արդեն տվել է․ «Առաջիկայում պատեհ առիթով կգնամ եւ էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում եւ ինչու եմ էդպես մտածում»։

Փաշինյանը նշեց, որ այդպիսի ճանապարհ կա Ոսկեպար գյուղի հատվածում, որ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել