Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում
 |azatutyun.am|
11:48 - 13 մարտի, 2024

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 15-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը, APA-ին փոխանցել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։

Բաքուն նշում է, որ եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նաև առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, ինչպես նաև երեք երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի՝ հանդիպումը տեղի է ունենալու Վրաստանում։ Չիկովանին այս մասին հայտնել է երեկ Թբիլիսիում Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ժամանակ։

Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել