Հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը
 |armenpress.am|
11:50 - 15 մարտի, 2024

Հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ 9-րդ հանդիպման ժամանակ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը նշել է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային եռակողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ։

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ընդունվելու է ընդհանուր հռչակագիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել