Եթե սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները, ցանկալի արդյունքները չեն ուշանա. ՄՊՀ նախագահ
12:30 - 15 մարտի, 2024

Եթե սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները, ցանկալի արդյունքները չեն ուշանա. ՄՊՀ նախագահ

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձ է հղել Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Շնորհավորում եմ բոլորիս Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 

Սպառողների շահերի պաշտպանությունն այսօր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամենակարևոր առաջնահերթություններից է:

Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ հստակ նպատակով՝ ունենալ մեր երկրում համաշխարհային լավագույն փորձին համահունչ ստանդարտներ, որոնց կիրառումը լիարժեք կպաշտպանի սպառողի իրավունքը:

Նախորդ տարի Հանձնաժողովը միացավ Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին (ICPEN)՝ դառնալով վերջինիս գործընկեր երկիր: Սա առաջին կարևոր քայլն էր այդ ճանապարհին, և մենք շարունակում ենք հաստատակամորեն առաջ շարժվել դեպի մեր առջև դրված նպատակի իրականացմանը:

Ցանկալի արդյունքները չեն ուշանա, եթե այս հարցում նաև սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ և մյուս պետական մարմիններին՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները: Չէ՞ որ սա այն ոլորտն է, որտեղ խնդիրները բոլորինս են, և յուրաքանչյուրիս վերահսկողությունը, անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, հավասարապես կարևոր է և հաճախ՝ որոշիչ: 

Լինե՛նք իրազեկ, որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ, դառնանք ավելի պահանջատեր և անզիջում մեր իրավունքների պաշտպանության հարցում»,-նշված է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել