azatutyun.am: ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։
«Ինձ թվում է, որ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին»,- նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Պատճառների մասին բազմիցս հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները․ մասնավորապես՝ որ, չնայած Երևանի պահանջներին, ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ 2022թ․ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ռազմական դաշինքից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին։ Իր վերջին ասուլիսին ևս կրկնեց այդ միտքը։
comment.count (0)