Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի․ Երևանի քաղաքապետարան
21:58 - 18 մարտի, 2024

Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի․ Երևանի քաղաքապետարան

Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Մի շարք ծառատեսակներ, ծաղիկներ և թփեր պատրաստ են իրենց տեղը գտնել երևանյան փողոցներում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի կտնկվի մոտ 2000 ծառ: Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն հասուն ու արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով:

Երևանն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ կաթիլային համակարգը:

Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է. կանաչապատման և անտառտնտեսությունների հիմնման և զարգացման աշխատանքները շարունակական են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել