Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է
16:40 - 21 մարտի, 2024

Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին: 

Քննարկվել է համագործակցության արդյունքներին և հաջորդ փուլում` ՊՀԾ ռազմավարական պլանին:

Լենա Նանուշյանը ներկայացրել է հանրային առողջապահության ոլորտում ԱՆ նպատակները` շեշտելով կանխարգելիչ ծրագրերն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքներին:

Փոխադարձ կարևորվել է առողջ ապրելակերպի ընտրությանն ուղղված արշավների իրականացումը հանրապետության ամբողջ տարածքում՝ ՊՀԾ աջակցությամբ:

Քեյթ Նյութոնն ընդգծել է հաջորդիվ բնակչության առողջ սնուցման ուղղությամբ համատեղ կայուն ծրագրերի ներդրումը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը` նշելով, որ գերատեսչությունը բաց է բնակչության առողջ սնուցմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել