azatutyun.am: Վերջին շրջանում Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել», - այսօր, ֆրանսիական Գվիանա կատարած այցի ընթացքում հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքը վստահ է, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակման հետևում «Իսլամական պետությունն» է։
«Մոսկվայի կողմից Ուկրաինային այս հարձակումների համար մեղադրելը ցինիկ և ոչ արդյունավետ պահվածք է», - հայտարարում է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Crocus-ում տեղի ունեցած հարձակումից հետո Փարիզը ահաբեկչության դեմ պայքարի հարցում Մոսկվային «ծավալուն օգնություն է» առաջարկել։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Ընդհանուր 11 մարդ է ձերբակալվել։ Այսօր հաղորդվեց, որ ձորբակալվածներից հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող 4 անձինք կալանավորվել են։
comment.count (0)